ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էջմիածնում երկհարկանի տուն է այրվել․ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 11-ին, ժամը 07:07-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Իսի լե Մուլինո փողոցում այրվում է երկհարկանի տուն։ Հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսի լե Մուլինո փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող երկհարկանի շենքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:21-ին, մարվել՝ 14։05-ին։ Մասամբ այրվել են շինության տանիքի փայտե կառուցատարրերը (150 քմ), երկրորդ հարկի փայտե հատակը (մոտ 100 քմ) և կենցաղային իրեր՝ 60 քմ, փլուզվել են տանիքի այրված փայտե կառուցատարրերը և առաջին հարկի առաստաղը՝ մասամբ (50 քմ)։ 

Փրկարարներն իրականացրել են քանդման աշխատանքներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular