ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայում հակամարտության «սառեցումը» կնշանակեր սպառնալիքի պահպանում Եվրոպայի համար. Բերբոք

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայում հակամարտության «սառեցումը» կնշանակեր սպառնալիքի պահպանում Եվրոպայի համար։ Այսպիսի կարծիք է հայտնել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը Frankfurter Allgemeine Zeitung թերթի հյուրերի սյունակում, տեղեկացրել է DW-ն։

Նախարարի խոսքով՝ Պուտինի հայտարարությունները հասկացնում են, որ նրա համար խոսքը ոչ միայն Ուկրաինայի արեւելյան տարածքների, այլեւ «ամբողջ երկիրը եւ նրա մարդկանց ենթարկեցնելու» մասին է։ «Ուստի հակամարտության «սառեցումը» կնշանակեր ոչ միայն Ուկրաինայի հրաժարում իր տարածքի օկուպացված մասից եւ այնտեղ ապրող մարդկանցից, այլեւ երկրի ամբողջ տարածքի վրա չդադարող բռնության տարածում Ռուսաստանի կողմից, Կիեւի, Օդեսայի կամ Խերսոնի գնդակոծություններ անօդաչուների կողմից։ «Սառեցումը» կնշանակեր Ուկրաինային օրեցօր զրկել ինքնիշխանությունից եւ ինքնությունից։ Դա կնշանակեր նաեւ, որ ռուսական սպառնալիքը Եվրոպայի անվտանգության համար կպահպանվի»,- գրել է Բերբոքը։

Բացի այդ, հակամարտության «սառեցման» դեպքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կունենար ՌԴ զինված ուժերը վերականգնելու կամ ավելի ուշ էլ ավելի կոշտ գործելու ռազմավարական հնարավորություն, գուցե, անգամ Ուկրաինայի սահմաններից դուրս, գրել է նա։ «Ուստի այն, ինչ մենք որոշել ենք անմիջապես 2022թ. փետրվարի 24-ից հետո, մնում է ուժի մեջ. մենք աջակցում ենք Ուկրաինային ոչ թե պարզապես բարեկամի հանդեպ լոյալությունից։ Մենք աջակցում ենք նրան, որպեսզի նա կարողանա ազատել իր ժողովրդին դժոխքից։ Եվ որովհետեւ դա համապատասխանում է մեր սեփական անվտանգային շահերին»,- նշել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular