Վրաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման օգտին. Պապուաշվիլի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎրաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման օգտին։ Այս մասին դեկտեմբերի 11-ին Բաքվում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սախիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը, հայտնում է АПА-ն։
Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում խորհրդարանների միջև երկկողմ համագործակցության հետ մեկտեղ նշվել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև համագործակցության հաջող եռակողմ ձևաչափը։ Սահիբա Գաֆարովան ընդգծել է, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա. «Ադրբեջանը պատրաստ է խաղաղության, և մենք հավատում ենք, որ շուտով խաղաղության պայմանագիր կստորագրվի»։
Վրաստանի խորհրդարանի նախագահը պատմական է անվանել 2024 թվականի փետրվարին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները և նշել, որ այդ ընտրությունները մեծ նշանակություն ունեն Վրաստանի համար