ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատախազությունն ընթացք է տվել ՌԴ քաղաքացուն 102-րդ ռազմաբազայի ՌՈ կողմից ձերբակալելու ահազանգին

ԻՐԱՎՈՒՆՔ

Գյումրիում բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Դմիտրի Սեդրակովին ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալելու մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն: Այդ մասին տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Գլխավոր դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ստացել: Հաղորդմանն օրենքով նախատեսված կարգով ընթացք է տրվել»,- նշեցին դատախազությունից։

Նշենք, որ խոսքը վերաբերում է սույն թվականի դեկտեմբերի 8-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված ահազանգին, համաձայն որի՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչները փողոցում ձերբակալել են Գյումրիում բնակվող ՌԴ քաղաքացուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular