ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոտայքի մարզի պարեկները հայտնաբերել են գողացված մեքենան, որի վրա տեղադրված էին գողացված այլ մեքենայի համարանիշերը

ԻՐԱՎՈՒՆՔ

Դեկտեմբերի 9-ի ժամը 23.45-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ իր «Մերսեդես G500» մակնիշի մեքենան վաճառելու մասին «Լիստ.ամ» կայքում հայտարարություն է տեղադրել, ինչից հետո Հայկ ներկայացած անձը մեքենան գնելու համար զննելու պատրվակով փախցրել է այն՝ պատճառելով 58 000 դոլարի վնաս:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ այդ մեքենա փախցնելու դեպք էր գրանցվել ոստիկանության Կոտայքի բաժնում. դեկտեմբերի 9-ի ժամը 17.35-ին հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ դեկտեմբերի 7-ի ժամը 1-ից դեկտեմբերի 8-ի ժամը 1-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Երևան-Սևան մայրուղու՝ Արծվի թևեր հատվածում կայանված իր «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենան:

Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Կոտայքի գումարտակի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված հանցագործությունները կատարել են Երևանի՝ 23-ամյա և Չարենցավանի՝ 36-ամյա երկու բնակիչ: Նրանք ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին, ապա ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:

Հետագա ձեռնարկած միջոցառումներով Նոր Գեղիի վարչական տարածքում հայտնաբերվել և ոստիկանության Կոտայքի բաժին է տեղափոխվել գողացված «Մերսեդես G 500» մակնիշի մեքենան, որի վրա տեղադրված էին գողացված «Ռենջ Ռովեր 4,4»-ի համարանիշերը:

Քրեական վարույթը շարունակվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular