ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոյեմբերի 15-ից «Համահայկական ճակատ» շարժումը ակտիվ գործունեություն է ծավալում Երեւանում եւ Հանրապետության մարզերում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 15-ից «Համահայկական ճակատ» շարժումը ակտիվ գործունեություն է ծավալում Երեւանում եւ Հանրապետության մարզերում։ 
Շարժման գլխավոր գրասենյակը գտնվում է Երեւանում, Հյուսիսային պողոտա 1 հասցեում։ 
Դեկտեմբերի 8-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում եւս «Համահայկական ճակատ» շարժումը հիմնադրեց աշխատանքային գրասենյակ։ Առաջիկայում նոր գրասենյակներ կբացվեն Երեւանի գրեթե բոլոր վարչական շրջաններում։ «Համահայկական ճակատ» շարժումը շուտով կներկայացնի նաեւ «Հայաստանի վերականգման եւ զարգացման» համապարփակ ծրագիր, որի առանցքը ՀՀ անվտանգային համակարգի հզորացումն է եւ համահայկական խնդիրների շուրջ միասնական դիրքորոշումների կամարտահայտումը։ 
Շարժումը հաստատակամ է միասնականության եւ աշխարհասփյուռ հայության պայքարի ոգին գործողություն դարձնելու որոշման մեջ՝ հանուն իրական խաղաղության, հանուն անխոցելի անվտանգության եւ հանուն զարգացման։ 

Երեւան, 11.12. 2023թ. 
Հյուսիսային պողոտա 1, 
«Համահայկական ճակատ» շարժման գլխավոր գրասենյակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular