ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանում վեց անձանց և հինգ կազմակերպությունների դեմ` ՝ ՌԴ-ին ռազմական օգնության համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ վեց մարդ և հինգ կազմակերպություն ներառելով «սև ցուցակում»՝ ուկրաինական հակամարտությունում Ռուսաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին ասվում է ԵՄ պաշտոնական ամսագրում, որում հրապարակված են համապատասխան կանոնակարգերը։

Փաստաթղթում ասվում է, որ «Ռուսաստանը իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր է օգտագործում»` հատուկ ռազմական գործողության ժամանակ, և այդ պատճառով ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ։

«Սև ցուցակում» ներառվել են, մասնավորապես, իրանական ընկերությունները, որոնք Իրանում անօդաչու թռչող սարքերի համար բաղադրիչներ են մշակում և արտադրում, ինչպես նաև դրանց ղեկավարության ներկայացուցիչներ և գիտական ​​մասնագետներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular