ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սկզբում ինձ հայհոյում էին, իսկ հետո ես կարողացա նվաճել իմ ժողովրդի սերն ու համակրանքը». VARDA

ՎԻԴԵՈ

Տաղանդավոր պարուհի, pole-dance -ի աշխարհի չեմպոն VARDA-ն հյուրընկալվել է RU.TV հեռուստաընկերության «Стол Заказов» ծրագրին, որը վարում է Ալյոնա Վոդոնաեւան: Նա պատմել է, թե ինչպես է սկսել իր կարիերան եւ ինչ հաջողության է հասել 17 տարվա մասնագիտական աշխատանքի ընթացքում:

«Pole-dance-ում ես մի փոքր պատահական հայտնվեցի՝ 15 տարեկանում: Այդ ժամանակ դա կոչվում էր մերկապար, բայց pole-dance-ը մաքուր ակրոբատիկա է, ոչ թե մերկապար: Տանը գիտեին, որ ես պարում եմ, բայց գիտեին նաեւ, որ չեմ մերկանում:

Pole-dance-ը վուլգար չէ, այնտեղ կա, իհարկե, սեքսուալություն, բայց այն համապատասխանում է պարի կոնցեպտին: 15 տարեկանից ես սկսեցի առանձին ապրել, իսկ հետո դարձա pole-dance-ի Ուկրաինայի, ապա՝ Ռուսաստանի չեմպիոն: Սկզբում ինձ դժվար էր, քարկոծվում էի ամեն կողմից, բայց հետո կարողացա նվաճել իմ ժողովրդի եւ մյուսների սերն ու համակրանքը», -նշել է արտիստուհին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular