Վահե Ղազարյանը Փաշինյանին բողոքել է, որ տեղակալները «տակը փորում են»․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. ՆԳ նախարար-փոխնախարարներ հակամարտությունը սրվում է։ Պարզվում է` նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ով նշանակվել է հունվարին, կամաց իր ձեռքն է վերցնում համակարգի կառավարումը։ Դա նրան հաջողվում է սորոսական շրջանակների հետ ունեցած կապերի շնորհիվ: Այդ կապերն են պատճառը, որ Վահե Ղազարյանի դեմ ՀԿ-ների յուրաքանչյուր հայտարարություն վերագրվում է տեղակալին, որի հանդեպ Նիկոլ Փաշինյանն անբացատրելի դրական վերաբերմունք ունի:
Համակարգում Արփինե Սարգսյանի «վերելքը» բացատրում են գրքային ելույթներ ունենալու հմտությամբ, ինչին Վահե Ղազարյանը չի տիրապետում, եւ լոլոների գործը վստահում են տեղակալին: Բանը հասել է նրան, որ Վահե Ղազարյանի համբերության բաժակը լցվել է, եւ նա օրերս բողոքել է Փաշինյանին, թե տեղակալները «տակս փորում են», սորոսականներին ամեն ինչ զեկուցում են եւ իմ դեմ ինտրիգներ են հյուսում։ Ասել է, որ այսպես աշխատել հնարավոր չէ, որ իր կյանքը դժոխքի են վերածել։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում