ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայում դադարեցվել է մեքենաների գրանցումը և վարորդական վկայականների տրամադրումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվայում ավտոմեքենաների գրանցումը և լիցենզիաների տրամադրումը ժամանակավորապես դադարեցվել են ճանապարհային ոստիկանության ռեսուրսների խափանման պատճառով. հայտնել է մայրաքաղաքի պետավտոտեսչությունը Telegram-ի իր ալիքում։

«Տեղեկատվական ռեսուրսների շահագործման տեխնիկական անսարքության պատճառով Մոսկվա քաղաքի պետավտոտեսչության ստորաբաժանումներում տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների տրամադրման հանրային ծառայությունների մատուցումը ժամանակավորապես դադարեցվել է», - պարզաբանել են վարչությունում:

Ճանապարհային ոստիկանությունը նաեւ նշել է, որ մասնագետներն արդեն վերացնում են տեխնիկական խափանումի հետեւանքները։

Պետավտոտեսչությունը լրացուցիչ կտեղեկացնի, թե երբ իր ստորաբաժանումները կվերսկսեն ծառայություններն ամբողջությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular