ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատում բախվել են КамАЗ-ն ու Vaz 01-ը․ վիրավոր կա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ Ոկետափ գյուղի կամրջի մոտ բախվել են Արարատի մարզի բնակիչներ 43-ամյա Վահագն Գ.-ի վարած КамАЗ մակնիշի և 66-ամյա Հարություն Հ.-ի վարած Vaz 2101 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Vaz 2101-ի ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 62-ամյա Սահանուշ Հ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular