ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բժիշկները պայքարում են 4 վիրավորների կյանքի համար. Shamshyan.com

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։  Ժամը 23:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Նարեկ Գ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վերին Արտաշատից դեպի Բերդիկ տանող գյուղամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերի և կողաշրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  վթարի հետևանքով Նարեկ Գ.-ն, նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ 21-ամյա Ալբերտ Խ.-ն, 20-ամյա Էդգար Մ.-ն և 25-ամյա Ֆելիքս Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն, որոնցից մեկը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Արտաշատի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնել է քրեական վարույթ։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular