Լոռու մարզում հսկայական քարն ընկել է բանվորի վրա. նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԼոռու մարզի Դսեղ գյուղում, մարտի 29-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 17։00-ի սահմաններում Դսեղում գտնվող քարի մշակման արտադրամասում վերամբարձ մեքենայով (ԿԱՌ) հսկայական քարը բարձրացնելիս այն շրջվել եւ ընկել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 51-ամյա Սարգիս Անտոնյանի վրա։
Դսեղ համայնքի ղեկավար Գառնիկ Հովսեփյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ վիրավորը Վանաձորի Բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Նրա խոսքով` մահացածը ապրում էր Վանաձոր քաղաքում, ուներ ընտանիք:
Նա աշխատում էր քարի արտադրամասում` որպես բանվոր: