ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Մալթա՝ Հանրապետության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1811 - ծնվել է գերմանացի նշանավոր արևելագետ (իրանագետ, հայագետ) Ֆրիդրիխ Վինդիշմանը:

1883- ծնվել է  նկարիչ Հակոբ Կոջոյանը:

1914-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանի կայսր Նիկոլայ 2–րդն անձամբ գնացել է Կարս, Սարիղամիշ և հանդիպում անցկացրել տարբեր դավանանքների ներկայացուցիչների և բնակչության հետ:

1922 - Բաքվում բացվում է Անդրկովկասյան խորհուրդների առաջին համագումարը, որը որոշել է ԱՍՍՖՀՄ-ն վերակազմել ԱՍՖՍՀ-ի՝ Անդրկովկասյան Սոցիալիստական ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն։

1940– վախճանվել է դասական գեղանկարիչ

Ստեփան Աղաջանյանը:

1971 —վախճանվել է խորհրդահայ նևրոլոգ և նևրոֆիզիոլոգ Սեմիոն Սարկիսովը:

2002- ամբողջ  հանրապետությունում, այդ թվում և մայրաքաղաքում տեղ են ունեցել զանգվածային հոսանքազրկումներ, որը  բացատրվել է բարձրավոլտ լարման հաղորդագծերի վթարով:

2006- երեկոյան Թբիլիսիի Վազիանի արվարձանից Հայաստան՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան է ուղևորվել Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի թբիլիսյան կայազորի գույքով եւ տեխնիկայով բեռնված երկրորդ եւ վերջին գնացքը:

2007- Երևանում և Աթենքում շրջանառության մեջ է դրվել հայ-հունական համատեղ նամականիշերը, որոնց վրա պատկերված են երկու ժողովուրդների առասպելական աստվածուհիները՝ Անահիտը և Աֆրոդիտեն:

2009- Սլովակիայում անկացված «Միսսիս Գլոբ 2009» գեղեցկության մրցույթին հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչը` Գոհար Հարությունյանը:

 2018-Մայրաքաղաքի Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանը մերժել է  Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին երկու ամսով կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը:

2019- ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև:

2022-Ժաննա Անդրեասյանը նշանակվեց ԿԳՄՍ նախարար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1048 –վախճանվել է  պարսիկ գիտնական Բիրունին:

1204 - վախճանվել է   հրեա փիլիսոփա Մայմոնիդը:

1250 - վախճանվել է   Գերմանիայի թագավոր Ֆրիդրիխ 2-րդը:

1386– ծնվել է իտալացի քանդակագործ, Վերածննդի դարաշրջանի քանդակագործության հիմնադիրներից մեկը համարվող Դոնատելլոն:

1504- ծնվել է Հռոմի Պապ Պիոս 5-րդը:

1522- Օսմանյան զորքերը գրավում են Հռոդոս կղզին։

1553 - ծնվել է Ֆրանսիայի թագավոր Հենրիխ 4-րդը:

1577- Անգլիացի ծովագնաց Ֆրենսիս Դրեյկը Պլիմութից սկսել է իր շուրջերկրյա նավարկությունը։

1642 —հոլլանդացի նավագնաց Աբել Թասմանը դարձել է առաջին եվրոպացին, որը հայտնաբերել է Նոր Զելանդիան:

1754 - վախճանվել է   օսմանյան սուլթան Մահմուդ 1-ինը, և Օսման 3-րդն է դարձել  օսմանյան սուլթան։

1797– ծնվել է գերմանացի ճանաչված բանաստեղծ, հրապարակախոս և գրաքննադատ Հայնրիխ Հայնեն:

1862 - Ֆրեդերիկսբուրգի ճակատամարտում (ԱՄՆ Քաղաքացիական պատերազմ) Կոնֆեդերացիայի գեներալ Ռոբերտ Լին պարտության է մատնել հյուսիսցիների զորքերին։

1864–Պարագվայը պատերազմ է հայտարարել Բրազիլիային,  սկսվել է Պարագվայի պատերազմը:

1873– ծնվել է ռուս նշանավոր պոետ, արձակագիր, դրամատուրգ, գրականագետ և պատմաբան Վալերի Բրյուսովը:

1937–ճապոնացիները գրավելով  Չինաստանի Նանկին քաղաքն իրականացրել են կազմակերպված զանգվածային սպանդ, որը տևել է 6 շաբաթ, սպանվել է մոտ 200 000 մարդ:

1941– Պերուի տարածքի Անդեր լեռներում գտնվող Պալկակոչա լճի մեջ սառցադաշտից պոկված սառցաբեկոր ընկնելու հետևանքով առաջացած  հեղեղի զոհ է դարձել մոտ 7000 մարդ:

1941 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում  Հունգարիան և Ռումինիան պատերազմ են հայտարարել ԱՄՆ-ին։

1947 - վախճանվել է  ռուս նկարիչ Նիկոլայ Ռերիխը:

1949 - Իսրայելի Քնեսեթը Երուսաղեմը հայտարարել է երկրի մայրաքաղաք։

1959- Արքեպիսկոպոս Մակարիոս 3-րդը դարձել է Կիպրոսի առաջին Նախագահը։

1974– Մալթան հայտարարվել է հանրապետություն:

1989 —Ռուսաստանում ստեղծվել է Վլադիմիր Ժիրինովսկու Լիբերալ Դեմոկրատական կուսակցությունը:

1989– ծնվել է ամերիկացի երգչուհի, երգահան և դերասանուհի Թեյլոր Սվիֆթը:

1996 - Քոֆի Անանն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար։

2003 - Իրաքի Տիկրիտ քաղաքի շրջակայքում ձերբակալվում է Իրաքի առաջնորդ Սադդամ Հուսեյնը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular