Տան պայմաններում պատրաստվող ըմպելիքներ, որոնք օգնում են բուժել կոկորդի բորբոքումը, հազն ու մրսածությունը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾhealthyfoodhouse.com-ը ներկայացրել է բաղադրատոմսեր, որոնք օգնում են պայքարել կոկորդի բորբոքման, հազի ու մրսածության դեմ:
Թեյ «Հում գործարք»
Բաղադրիչները՝
• 1 պտղունց դարչին
• ¼ թ/գ աղացած քրքում
• ½ թ/գ մանր կտրատած կոճապղպեղ
• 1 թ/գ կիտրոնի հյութ
• ½ թ/գ հում մեղր
• ½ ճ/գ խնձորի քացախ
Պատրաստման եղանակը՝
Բոլոր բաղադրիչները լցրեք տաք ջրով բաժակի մեջ, թրմեք 15-20 րոպե և օգտագործեք։
Արդյունքը.մեղրն ու դարչինը հակավիրուսային, հակասնկային հակաբակտերիալ բաղադրիչներ են, ինչը նշանակում է, որ նրանք օգնում են ոչնչացնել, վիրուսները, բակտերիաներն ու ամրացնում է իմունային համակարգը:
Տաք արքայախնձորով էլիքսիր
Բաղադրիչները՝
• ½ — 1 բաժակ արքայախնձորի հյութ
• 1 պտղունց կայենյան պղպեղ
• 1 թ/գ մեղր
• ½ ճ/գ խնձորի քացախ
Պատրաստման եղանակը՝
Խառնեք բոլոր բաղադրիչները կաթսայի մեջ ու տաքացրեք նրանք:
Արդյունքը.անանասը օժտված է հակաբորբոքային հատկություններով, որոնք հանգստացնում են բորբոքումն ու կոկորդը: Բացի դա, այն հարուստ է օրգանիզմի իմունային համակարգը ամրացնող վիտամին С –ով:
Կայնեյան պղպեղը տաքացնում է մարմինն ուպայքարում է տենդի ու սրտխառնոցի դեմ, իսկ մեղրը հանդիսանում է բնական բուժիչ միջոց, քանի որ օժտված է հակավիրուսային, հակաբակտերիալ ու հակասնկային հատկություններով:
«Առողջացնող հրեշ»
Բաղադրիչները՝
• 1 պտղունց աղացած քրքում
• Ոչ շատ մեծ (2,5 սմ) կոճապղպեղի արմատ
• 1-2 պտղունց կայնեյան պղպեղ
• 1 հատ կիտրոն
• 1 կաթիլ անանուխի էքստրակտ
Պատրաստման եղանակը՝
Հարիչով մանրացրեք կիտրոնն ու կոճապղպեղը: Ավելացրեք քրքումը, անանուխն ու կայնեյան պղպեղ ու ավելացրեք ստացված զանգվածից 2 անգամ շատ ջուր:
Արդյունքը. քրքումի մեջ առկա կուրկումինը օժտված է հզոր հակաբակտերիալ ու հակաբորբոքային հատկություններով:
Կոճապղպեղը թոքերից դուրս է բերում լորձն ու հանգստացնում է հազը:
Կիտրոնը օգտագործվում է դետոքսիկացիայի համար ու պարունակում է մեծ քանակությամբ վիտամին С , դրանով իսկ ամրացնելով իմունային համակարգը:
Մենթոլն անանուխի բաղադրիչներից է, որը օգնում է ազատվել քթի խցանումից: