ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային հարթակում ԼՂ հարցով բանակցություններին այլընտրանք չկա․ Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված չէ, ԼՂ հարցով բանակցությունները միջազգային հարթակում այլընտրանք չունեն, այս մասին հայտարարեց ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խորհրդարանական ճեպազրույցում:

«Հակամարտությունն ավարտված չէ, այն ավելի է խորացել, Ադրբեջանի հանցագործ գործունեությունն այն ավելի է սրել, և Ադրբեջանը պետք է դրա համար պատասխան տա: Արցախը եղել է գործոն, և այսօր նրա սուբյեկտայնության պահպանման համար նրա բոլոր ինստիտուտները պետք է գործեն՝ ներառյալ ժողովրդի ճակատագրի, նաև ժողովրդի հետվերադարձի պայմանների լուծմամբ: Եվ այս պարագայում բանակցությունները միջազգային հարթակում՝ ընդունված կամ որևէ ընդունելի նոր ձևաչափով, այլընտրանք չունեն»,-ասաց խմբակցության ղեկավարը:

Օհանյանն այն կարծիքին է, որ այս ռազմավարության պատասխանատուն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանություններն են, առավելապես ՀՀ իշխանությունները: Նա մեղադրեց Հայաստանի իշխանությանը՝ պատասխանատվությունը կամաց-կամաց ԼՂ-ի իշխանությունների կամ այլ մարդկանց վրա գցելու մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular