Արևմուտքն իր առջև խնդիր է դրել չեղարկել ՌԴ և ԱՊՀ երկրների միջև համագործակցությունը. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրևմուտքի հիմնական ծրագիրը Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջև համագործակցության ոչնչացումն է։ Այդ մասին Դաշնային խորհրդում կառավարության ժամին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Արևմուտքի ամենակարևոր վախը և նրա ամենակարևոր հակառուսական էներգիան, իհարկե, կենտրոնացած են հետխորհրդային տարածքում։ Նրանց առաջնահերթությունը նախկին Խորհրդային Միության հանրապետությունների միջև կապերը քանդելն է, ոչնչացնելն այս ազգային տնտեսական համալիրը, ոչնչացնելն իրավապահ համակարգը»,-ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ «արևմտյան ինստիտուտները, ոչ կառավարական կառույցները, ժողովրդավարության բոլոր տեսակի հիմքերը և հիմնադրամները Միջազգային զարգացման գործակալության միջոցով կամ նրա հարկի տակ, Վաշինգտոնի կառավարության հստակ և լիարժեք համակարգմամբ, փորձում են իրենց դոնորական ծրագրերը ներդնել այս ոլորտներում»:
«Մենք այդ մասին բացահայտ խոսում ենք մեր դաշնակիցների հետ։ Նրանց ճնշող մեծամասնությունը, մեր գնահատականներով, հիանալի հասկանում է Արևմուտքի մտադրությունները: Մենք հասկանում ենք, որ նրանք չեն ցանկանում վիճել արևմտյան երկրների հետ։ Մենք նույնպես չէինք ցանկանում վիճել Արևմուտքի հետ, եթե նա պատերազմ չսկսեր մեր դեմ»,-ասել է Լավրովը։