ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում Զելենսկու՝ Վաշինգտոն կատարած այցը «ամոթալի ֆարս» են անվանել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու այցը Միացյալ Նահանգներ «ամոթալի ֆարս» է։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ամերիկյան Օհայո նահանգի հանրապետական ​​սենատոր Դի Վենսը։

«Սա բացարձակ խայտառակություն է։ Մենք պետք է անցնենք շատ անարժանապատիվ գործընթացի միջով, երբ Զելենսկին գալիս է և պահանջում, որ դուք՝ ամերիկացի հարկատուներդ, տաք իրեն ևս 61 միլիարդ դոլար»,- ասել է նա։

Դի Վանսը նաև «աբսուրդ» է անվանել Զելենսկու այցը, որը նպատակ ուներ «բացառապես» ճնշում գործադրել Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչների վրա, որպեսզի նրանք հրաժարվեն Միացյալ Նահանգների հարավային սահմանի խնդրից և Կիևին «հերթական քարտ-բլանշ» տան։

Սենատորն ընդգծել է, որ չի համաձայնի սրան և նշել է, որ, իր կարծիքով, ողջ Հանրապետական ​​կուսակցությունը չպետք է համաձայնի այս սցենարին։

Նրա խոսքով, եթե Զելենսկին «խելացի լիներ», նա ինքը կհամոզեր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին բանակցություններ սկսել հարավային սահմանի հարցով, և քանի որ իրականում ամեն ինչ լրիվ այլ է, սա հերքում է այն սուտը, թե Զելենսկին հիացմունքի արժանի գործիչ է, ով պաշտպանում է իր երկիրը։

«Այսպիսով նա գալիս է Միացյալ Նահանգներ՝ դասախոսություն կարդալու և ամերիկացի հարկատուների փողերը պահանջելու։ Ես կարծում եմ, որ դա ամոթալի է: Ես արդեն գրեթե մեկ տարի է, ինչ Սենատում եմ: Սա ամենաամոթալի ֆարսն է, որ ես տեսել եմ այստեղ մեկ տարվա ընթացքում»,- ավելացրել է Դի Վանսը։

Դեկտեմբերի 12-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է ԱՄՆ։ Կոնգրես կատարած այցի՝ իր հրապարակային ելույթի ժամանակ քննադատել է ամերիկյան Կոնգրեսին Կիևին օգնության համակարգման հետ կապված խնդիրների համար և կրկին զենք խնդրել Վաշինգտոնից։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular