ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինտեր»-«Ռեալ Սոսիեդադ» խաղն ավարտվել է ոչ-ոքի. ՉԼ այլ արդյունքներ

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են խմբային 6-րդ տուրի հանդիպումները:

Պայքարի մեջ մտան A, B, C, D  խմբերի թիմերը:

A խմբում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նվազագույն հաշվով զիջեց «Բավարիա»-ին և դուրս մնաց հետագա պայքարից: Նույն խմբում «Կոպենհագեն»-ը նույն հաշվով հաղթեց «Գալաթասարայ»-ին:

B խմբում «ՊՍՎ»-«Արսենալ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: «Լանս»-ը տանը հաղթեց «Սևիլիա»-ին 2:1 հաշվով:

C խմբում «Ունիոն Բեռլին»-ը 2:3 հաշվով պարտվեց Մադրիդ «Ռեալ»-ին, «Նապոլի»-ն երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Բրագա»-ի դարպասը:

Եվ D խմբում «Ինտեր»-«Ռեալ Սոսիեդադ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց`0:0, իսկ «Բենֆիկա»-ն արտագնա խաղում հաղթեց «Զալցբուրգ»-ին 1:3 հաշվով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular