ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համամոլորակային մասշտաբի փոփոխություններ են տեղի ունենում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովը հայտարարել է, որ  համամոլորակային մասշտաբի փոփոխություններ են տեղի ունենում մեր օրերում։

«Կայուն զարգացում. Համաշխարհային մարտահրավերներ և ազգային շահեր» խորագրով համաժողովի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարևորել է  տեղի ունեցող փոփոխությունները «հանուն կայուն զարգացման» ծառայեցնելու անհրաժեշտությունը։

«Այսօր տեղի ունեցող լայնածավալ փոփոխությունները համամոլորակային մասշտաբի են, համամոլորակային վերափոխումների, աշխարհակարգի մոդելի փոփոխությունների  ժամանակաշրջանում ենք ապրում։ Շատ կարևոր է, որ այս փոփոխությունները ճանապարհ հարթեն համաշխարհային հանրության էվոլյուցիայի համար, որը հիմնված կլինի կայուն զարգացման սկզբունքների վրա»,- ասել է նա։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ կայունության հիմնաքարն անվտանգությունն է․  անվտանգության ապահովման խնդիրն է, որ դրված է ՀԱՊԿ-ի գործունեության հիմքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular