ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


3 տարի տղուս չեմ տեսել. երեխուս երկրորդ ծնունդն է. հայրը համացանցում կադրեր է տեսել, որ որդին վերադառնում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամեն ամիս Կարմիր խաչի միջոցով հեռախոսով խոսել ենք հետը, ի՞նչ կարող էր նա պատմել, թուրքի ձեռքին էր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Մուրացան» հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց գերությունից վերադարձած 27-ամյա Նարեկ Կոստանյանի հայրը՝ նշելով, որ որդին գերեվարվել է Խծաբերդում:

«Ես հիմա այնքան ուրախ եմ... երեխուս երկրորդ ծնունդն է: Երեք տարի երեխուն միայն լսել ենք, չենք տեսել: Մենք էդ հույսը ունեինք, որ այս տարի կվերադառնան, մեզ էդ հույսը տվել էին:

Նշենք, որ այսօր Ադրբեջանից վերադարձած հայ գերիների հարազատները հավաքվել են «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալի մոտ, քանի որ այստեղ են բերել հետազոտման գերիներին:

 

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: «Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ»,- նշել էր նա եւ հրապարակել վերադարձած գերիների անունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular