ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակակոռուպցիոն դատարանի նախագահը խոշոր գումար, առանձնատուն և բնակարան է նվեր ստացել. «Հետք»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հետքը» գրում է․ Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանը պարբերաբար ծնողներից նվիրատվություն է ստանում: Դատավորն ասում է, որ դրանք նրանց խնայողություններն են ու գույքի իրացումից ստացված գումարները:

Խաչիկ Ղազարյանը Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնում նշանակվել է 2023թ. փետրվարի 17-ին: Ղազարյանը դատավորի կարիերան սկսել է 2022թ. դեկտեմբերի 2-ից, երբ նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր: Իսկ մինչ այդ աշխատել է դատական դեպարտամենտում:

Խաչիկ Ղազարյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրել է գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր, ըստ որի՝ 2022թю դատավորն ունեցել է մոտ 36 մլն դրամ և 50 հազ. ԱՄՆ դոլար եկամուտ, որից 1 մլն 850 հազ. դրամն ու 50 հազ. ԱՄՆ դոլարը նվիրատվություն են:

 

Դատավորին 1 մլն 850 հազ, դրամ և 40 հազ. ԱՄՆ դոլար նվիրել է հայրը՝ Կարապետ Ղազարյանը, իսկ 10 հազ. ԱՄՆ դոլարը՝ մայրը: Դատավորը հորից նվիրատվություն ստացել է նաև 2021թ.՝ 68 հազ. ԱՄՆ դոլար:

Խաչիկ Ղազարյանից գրավոր հետաքրքրվել էինք, թե ծնողներին որտեղից այդքան գումար, որը նվիրատվության կարգով փոխանցել են որդուն:

«Հորս՝ Կարապետ Ղազարյանի կողմից նվիրատվության կարգով ինձ փոխանցված 68 000 ԱՄՆ դոլարը գոյացել է բնակարանի վաճառքից, իսկ 40 000 դոլարը՝ հողամասի վաճառքից, որը հանդիսացել է ծնողներիս համատեղ սեփականությունը: Իսկ 10 000 ԱՄՆ դոլարը և 1 մլն 850 հազ. դրամը եղել են խնայողություններ, որոնք գոյացել են հորս ձեռնարկատիրական գործունեության արդյունքում: Մասնավորապես, հայրս 2000թ. առ այսօր զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ մայրս 1978թ. աշխատում է դատական համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ»,- պարզաբանում է Հակակոռուպցիոն դատարանի նախագահը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular