ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նաև սեփական թիմի ներսում են փոփոխություն արել՝ հանուն «իմպիչմենթ» օպերացիայի․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրվա իշխանության կողմից Ալավերդիում իրականացրած «իմպիչմենթ» օպերացիայի հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ գալիս: «Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ-ն ոչ միայն «իրենով է արել» Ալավերդու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամներից մեկին, այլև, պարզվում է, հենց իր թիմի ներսում է փոփոխություն արել. ի մասնավորի, հեռացրել է ավագանու սկզբունքային անդամներից մեկին՝ Մարիաննա Պեպանյանին, որը դեմ է եղել համայնքի ղեկավարին՝ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։

Ալավերդու մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այդ «գործով» ևս զբաղվել է քպական պատգամավոր Արեն Մկրտչյանը, որին օգնել է իր մայրիկը։ Ավելին, մենք տեղեկություններ ունեինք, որ ճնշումների ներքո մանդատը վայր դրած Մարիաննա Պեպանյանը ոչ թե ինքն է դիմում գրել, ինչպես պահանջում է օրենքը, այլ լիազորագիր է տվել հենց... Արեն Մկրտչյանի մայրիկին՝ Մարգարիտա Աբգարյանին։ «Փաստը» երեկ դիմեց տիկին Աբգարյանին՝ խնդրելով պատասխանել՝ որքանով են ճիշտ այս տեղեկությունները: Նախ՝ իմանալով, թե ով է զանգահարում և ինչի համար, նա ասաց, որ աշխատանքի է և չի կարող աշխատանքի ժամին պատասխանել մեր հարցերին: Մարգարիտա Աբգարյանը խնդրեց զանգահարել աշխատանքային օրվա ավարտից, այսինքն՝ 18:00-ից հետո, սակայն երեկոյան մեր զանգերը, ցավոք, այդպես էլ անպատասխան մնացին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular