«Խաղաղության խաչմերուկը» կընդլայնի Հայաստանի և Ադրբեջանի հնարավորությունները. Փաշինյան
ՎԻԴԵՈԵրևանում ընթանում է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարների հանդիպումը։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Նա նշեց, որ ընդհանուր առմամբ Հայաստանը վերանայում է տրանսպորտային կոմունիկացիաների դերակատարումը այն առումով, որ սովորաբար տրանսպորտային կոմունիկացիաները կարևոր են ապրանքների և մարդկանց տեղափոխության համար։
«Վերջին շրջանում մեր օրակարգերի բերումով, մենք արձանագրում ենք տրանսպորտային կոմունիկացիաների դերակատարման կարևորությունը՝ տարածաշրջանային կայունության, անվտանագության և ընդհանրապես խաղաղության պահանջի և հաստատման բերումով»,- ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շատ կարևոր թեմայով Հայաստանի Հանրապետությունն իր մոտեցումներն ամբողջացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ, որը «տարածաշրջանային կոմունիակացիաները բացելու մասին է»։ «Այն, ըստ էության, ուղիղ առնչություն ունի դեպի ծով ելք ունենալու ավելի մեծ հասանելիությունների հետ»։
Փաշինյանը նաև նշեց, որ «Խաղաղության խաչմերուկը» կընդլայնի Հայաստանի և Ադրբեջանի հնարավորությունները:
Մանրամասները՝ տեսանյութում