ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուրբծննդյան տոնավաճառի տաղավարները կտրամադրվի առանձին կազմակերպությունների

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հաշվի առնելով, որ նախորդ տարի Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված Սուրբծննդյան տոնավաճառի տաղավարների մատուցած ծառայությունները որակապես չեն համապատասխանել համայնքի սահմանած չափորոշիչներին ու պահանջներին՝ երևանցիներին լավագույն որակի ծառայություններ մատուցելու նպատակով այս տարի որոշում է կայացվել Սուրբծննդյան տոնավաճառի տաղավարները տրամադրել առանձին կազմակերպությունների: Հայտնել է Երևանի քաղաքապետարանը:

«Հարկ է նշել, որ դրանց տեղերն այլևս սպառված են։

Սուրբծննդյան տոնավաճառի առանձին հատված, ի դեպ, տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում են դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն՝ զանգահարելով 011 514212 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular