ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տառերի պուրակի մոտ բախվել են Mazda-ն ու Dodge-ը. մեքենաները հայտնվել են ձորում, վիրավոր կա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում «Տառերի պուրակի» հարևանությամբ բախվել են Երևանի բակիչ՝ 26-ամյա Արման Գալստայնի վարած Mazda մակնիշի և Լոռու մարզի բնակիչ՝ 31-ամյա Ժիրայր Ասուլյանի վարած Dodge մակնիշի ավտոմեքենաները: Գրել է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով 2 ավտոմքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
 
Վթարի հետևանքով Dodge-ի վարորդը, ում ավտոեմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործել են հատուկ տեխնիկա, ապա պատգարակով մրան մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:
 
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Վանաձոր» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular