Որոշեցի մոնիթորինգ անել հայկական հեռուստաալիքները և շատ հետաքրքիր բացահայտում արեցի ինձ համար. Կարեն Քոչարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿարեն Քոչարյանն իր ֆեյբուքյան էջում գրում է.
Վերջերս որոշեցի մի փոքր մոնիթորինգ անել հայկական հեռուստաալիքները և շատ հետաքրքիր բացահայտում արեցի ինձ համար: Պարզվեց, որ երկու ալիք կա, որտեղ ես գտնում եմ ինձ համար հետաքրքիր հաղորդումներ՝ ԲՈՒՆ TV և ՖԱՍԹ ՍՊՈՐՏԸ: Իհարկե արդարության համար ասեմ, որ շատ լավ հաղորդում է Հ1-ի «Կերպարից դուրսը», TV5 ֆիլմերը (հուսով եմ «Սինթեզը» կվերադառնա եթեր) և կարծում եմ մեծամտություն չի լինի, որ այս շարքում նշեմ նաև «ԻՆՉ, ՈՐՏԵՂ, ԵՐԲ»-ը իմ հարազատ ԱՐՄԵՆԻԱ TV-ով: Վերջ՝ մնացածը եթերային աղբ է:
ՀԳ. Եթե այլ արժանի հաղորդում բաց եմ թողել, ներողություն եմ խնդրում