ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նեպալի մայրաքաղաքում մտցրել են ծխելու, ծխախոտի արտադրանքի վաճառքի եւ այն պահելու արգելք

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ծխելու, ծխախոտի բոլոր տեսակների վաճառքի եւ պահման արգելքն ուժի մեջ է մտել Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում։ Այս մասին տեղեկացրել է The Himalayan Times թերթը։

Դեկտեմբերի 14-ից ծխախոտի արտադրանքի, այդ թվում գութհուի՝ ծամվող խառնուրդի լիակատար արգելքի որոշման մասին հայտարարվել էր նոյեմբերի 28-ին։ Կատմանդուի քաղաքապետարանի ներկայացուցիչ Նավին Մանանդհարայի խոսքով՝ այս միջոցն ընդունվել է ծխախոտի կարգավորման մասին օրենքի համապատասխան։ Որոշման կատարումը վերահսկելու համար ներգրավվել է քաղաքի ոստիկանությունը։

«Որեւէ խանութում  ծխախոտի արտադրանքի հայտնաբերման դեպքում այն անմիջապես կբռնագանձվի»,- նշել է Մանանդհարան։ Բայց այդ միջոցը կարող է կիրառվել առավելագույնը երկու անգամ։

«Երրորդ անգամ առեւտրային կետը կփակվի»,- նշել է նա։

Քաղաքի իշխանությունները միաժամանակ դիմել են բնակչությանը՝ ոստիկանությանը հեռախոսով, թեժ գծով արգելքի ցանկացած խախտման մասին տեղեկացնելու խնդրանքով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular