Խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ մենք հասնենք մեր նպատակներին. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքացիների հետ ուղիղ կապով շփման ընթացքում ասել է, որ հատուկ ռազմական գործողության սկզբում հայտարարված նպատակները չեն փոխվում։ Ռուսաստանը կշարունակի ձգտել Ուկրաինայի ապաազգայնացմանն ու ապառազմականացմանը՝ չեզոք կարգավիճակի ապահովմամբ։
«Խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ Ռուսաստանի նպատակները կյանքի կոչվեն: Ապաազգայնացման հարցը շարունակում է արդիական մնալ:Ուկրաինական կողմը չի ցանկանում պայմանավորվել, մենք ստիպված ենք այլ միջոցներ ձեռնարկել»,- ասել է նա:
Պուտինը նաև իր գլխավոր խնդիրն է համարել Ռուսաստանի ինքնիշխանության ամրապնդումը։ Նա այսպես է պատասխանել այն հարցին, թե ինչ է տեսնում որպես գլխավոր նպատակ՝ երկրի ղեկավարի պաշտոնում նոր ժամկետի համար առաջադրվելիս։ Ըստ նախագահի՝ Ռուսաստանը չի կարող գոյություն ունենալ առանց ինքնիշխանության։
«Ռուսաստանի պես երկրի համար գոյությունն առանց ինքնիշխանության անհնար է։ Այն պարզապես չի լինի: Ուստի գլխավորը ինքնիշխանության ամրապնդումն է»,- ասել է ՌԴ նախագահը։