Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ բանակցություններ չկան, այս գործի քավորը Թուրքիան է. Շարմազանով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ բանակցություններ չկան, այս գործի քավորը Թուրքիան է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ բանակցություններին, որի արդյունքում վերադարձան 32 հայ գերիները:
«Էդ որ ասում են՝ երաշխավոր չկա, Նիկոլ Փաշինյանը հոժարակամ Ռուբեն Ռուբինյանին, Արարատ Միրզոյանին, որ ուղարկում էր, ինքը, որ գնաց Էրդողանի երդմնակալությանը, իմ տպավորությամբ, իր քայլերը դրա մասին են հուշում, որ Ռուսաստանը կարող է մի օր գնա, միագամից հոժարակամ դառնանք Էրդողանի փոքր ախպերը: Թուրքիայի եւ Արեւմուտքի շահերն այստեղ համընկնում են Ռուսաստանի չեզոքացման առումով: Արեւմուտքի նպատակն է Հարավային Կովկասում ռուս-արեւմտյան հակամարտության ակտիվացման ֆոնին թուլացնել ռուսական ներկայությունը: Դրանով է նաեւ պայմանավորված հակառուսականության բարձր տրամադրությունները Հայաստանում»,-ասաց նա՝ հավելելով, որ Արեւմուտքին ձեռնտու է, որ այս տարածաշրջանում «նայողը» լինի Թուրքիան, ոչ թե Ռուսաստանը:
Այս ամեն ինչը տեղի չէր ունենա, եթե Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի նույնիսկ վատ կետերին հավատարիմ մնար, եւ երաշխավոր Ռուսաստանից չթռներ արեւմտյան ձյաձյաների գիրկը: Այդ թռնելը հանգեցրեց նրան, որ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում»,- ընդգծեց Շարմազանովը: