ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն փորձում է հանդիպում կազմակերպել Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի միջեւ.«ՀԺ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱՄՆ-ն փորձում է կազմակերպել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Ապրիլյան պատերազմից հետո Ալիեւ-Սարգսյան հանդիպում տեղի է ունեցել 2016-ի մայիսին՝ Վիեննայում եւ հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում:

Եվ ահա հիմա նորից հանդիպում է նախապատրաստվում: Ընդ որում, մինչ այդ հանդիպումը Սերժ Սարգսյանն արդեն մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով Մոսկվայում է եղել եւ Արցախի հակամարտության հարցը քննարկել Վլադիմիր Պուտինի հետ: Դրանից առաջ նույն նպատակով Մոսկվայում էր նաեւ Իլհամ Ալիեւը:

Ի դեպ, Սերժ Սարգսյանը Մոսկվայից վերադառնալուց հետո մեկնեց Արցախ, որտեղ, ինչպես փոխանցում են իշխանական շրջանակները, նա տեղի իշխանություններին է ներկայացրել ԼՂ կարգավորման վերաբերյալ զարգացումները: Ըստ մեր աղբյուրների, Մոսկվայում Սերժ Սարգսյանին տեղեկացրել են, որ Մինսկի խումբը երկու երկրների նկատմամբ էլ կոշտացնելու է կարգավորմանն ուղղված պահանջները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular