Եվրոպական խորհուրդը Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին որոշում է կայացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական խորհուրդը Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին որոշում է կայացրել: Այս մասին տեղեկությունը տարածել է Եվրոպական միության գործադիր իշխանությունը՝ Եվրոպական հանձնաժողովը։
ԵՄ առաջնորդները որոշել են նաև սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները:
Որոշմանն անդրադարձել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը. «Եվրոպական խորհուրդը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները։ Խորհուրդը Վրաստանին շնորհեց թեկնածուի կարգավիճակ, և ԵՄ-ն բանակցություններ կսկսի Բոսնիա և Հերցեգովինայի հետ, երբ վերջինս համապատասխանի անդամակցությանն անհրաժեշտ չափանիշներին: Խորհուրդը հանձնաժողով է հրավիրել մինչև մարտ ամիս զեկույց պատրաստելու համար»:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ ու նշել․ «Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ»: