ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բախվել են Toyota Land Cruiser-ը, Opel Astra-ն ու Opel Zafira-ն. Toyota-ն հայտնվել է հանդիպակաց գոտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում բախվել են 21-ամյա Արտաշես Իսահակյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի, 36-ամյա Միշա Մարտիրոսյանի վարած Opel Astra և 71-ամյա Ստեփան Գրիգորյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Բախման հետևանքով Toyota Land Cruiser-ը բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել գազոնի վրայով և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:

Տեղում վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular