ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ խաղաղապահների Kamaz-ում հրդեհ է բռնկվել. կրակը տեսանելի է եղել մի քանի հարյուր մետրից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Սպանդարյան հատվածում Kamaz մակնիշի բեռնատար է այրվում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտ հաշվարկ:
  
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին պատկանող Kamaz մակնիշի ավտոմեքենայում, որը, ըստ տեղեկության, բարձված է եղել զենք-զինամթերքով: 

Քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ ՊԾ գումարտակի հրամանատար Գ. Զաքարյանի կարգադրությամբ՝ երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է, իսկ հրշեջները, դիմելով ռիսկի, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են կրակի դեմ, իսկ կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից: 

Օպերատիվերեն ժամանել են նաև Սիսիանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների օպերատիվ խումբը, ովքեր 1 հոգու, որը ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայող է, բուժօգնություն են ցուցաբերել ու տեղափոխել հիվանդանոց: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular