ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կոշիկ

ՖՈՏՈ

Պալեոնտոլոգները, վերլուծելով հնագույն պեղումները, ենթադրում են, որ ժամանակակից կոշիկների նախատիպը հայտնվել է Արևմտյան Եվրոպայում մոտ 30 հազար տարի առաջ: Հին մարդկանց կմախքների և ոտքերի ոսկորների մնացորդներից հնարավոր է եղել պարզել, որ հենց այդ ժամանակաշրջանն է բնութագրվում մարդու ոտնաթաթի կառուցվածքի փոփոխությամբ։ Կոշիկները աստիճանաբար նեղացել են, ինչն էլ հանգեցրել է ոտքի չափի նվազմանը։
Առաջին կոշիկների նպատակը թելադրված է եղել որոշակի եղանակային պայմաններով: Հիմնադրվել են առաջին քաղաքակրթությունները, փոխվել են կլիմայական պայմանները և եղել է համատարած սառեցում։ Հին մարդիկ սկսել են հագնել կենդանիների մորթիներ, իսկ ոտքերը փաթաթել կենդանիների կաշվով: Ընդ որում ոտքերը տաք պահելու համար այդ նախակոշիկները լցոնել են ծղոտով, և արտաքինից կապել ծառի կեղևից ստացվող պարաններով։ 
Հարավային երկրներում ևս հայտնվել են կոշկի նախատիպերը, բայց այնտեղ հակառակն է եղել. անհրաժեշտ է եղել ոտքերը պաշտպանել տաք ավազից և այրվածքներից։ Արդյունքում, օրինակ, Հին Եգիպտոսում հայտնվել են սանդալները: Դրանք պապիրուսից էին կամ արմավենու տերևներից, և կաշվե ժապավեններով ամրացվում էին ոտքերին։ Ավելին, հայտնվել է կոշիկի մեկ այլ տեսակ ևս, որը հիշեցնում էր փակ ծայրով ժամանակակից հողաթափերը։
Ըստ Հին Հունաստանի որմնանկարների կարելի է եզրակացություններ անել, թե այն ժամանակ ինչպիսի կոշիկներ են եղել։ Հիմնականում եղել են երկար կապիչներով սանդալներ։ Կապիչները հասնում էին մինչև ծնկները, նման կոշիկները կոչվում էին «կրեպիդներ»: Գիտնականները կարծում են, որ հենց Հունաստանում են սկսել յուրաքանչյուր ոտքի համար՝ աջ և ձախ, առանձին կոշիկ կարել։ Այն ժամանակ տարածված էին նաև երկարաճիտ կոշիկները, որոնց քթերը բաց էին և ոտի մատներն էին երևում։ Ավելին, հենց այնտեղ է ծնվել կանացի կոշիկների նորաձևությունը, հետերանների կոշիկների ներբանները այնպիսին էին, որ ավազի վրա հետք էին թողնում գրությամբ՝ «հետևիր ինձ»:
Մյուս նորարարությունը ևս ծագել է Հին Հունաստանում: Դերասանները սկսել են կրունկով  երկարաճիտ կոշիկներ հագնել, որպեսի բեմի վրա ավելի լավ երևան։
Կոշիկների վրայի զարդարանքներից, գործվածքից, որից դրանք պատրաստվել են, և նույնիսկ քուղերի քանակից կարող էր պատկերացում կազմել դրա տիրոջ սոցիալական կարգավիճակի մասին։ Օրինակ Հին Հռոմում աղքատները կարող էին միայն մեկ քուղով սանդալ հագնել, իսկ հարուստները չորս: Բացի այդ, կանանց թույլատրվում էր կրել միայն սպիտակ կոշիկներ, իսկ տղամարդկանց սև: Միջնադարում Ֆրանսիայում թագավորի հրամանաով բոլոր ազնվականները հատուկ կոշիկներ են կրել։ Դրանք նեղ կոշիկներ էին՝ երկար կոր քթերով։ 
Հետո՝ 15-րդ դարում կոշկակարները նորաձևության մեջ մտցրին բութ քթերը, իսկ ահա 16-րդ դարը նշանակալից էր կաշվով զարդարված կրունկներով կոշիկների առատությամբ։ Միևնույն ժամանակ ի հայտ եկան մինչև ծնկները հասնող երկարաճիտ կոշիկները, որոնք օգտագործվում էին ձիավարության ժամանակ։
Հետաքրքիր է այն, որ միջնադարում նորաձև էին միայն տղամարդկանց կոշիկները, քանի որ կանայք կոշիկները թաքցնում էին լայն, երկար շրջազգեստների տակ։ 17-րդ դարում շրջազգեստները կարճացան, և  այդ ժամանակակից սկսեց զարգանալ կանացի կոշիկների նորաձևությունը: 18-րդ դարում հայտնվեցին լաքապատ կոշիկները։ Սկզբում այն ​​կրում էին կանայք, բայց հետո սկսեցին կրել նաև տղամարդիկ։ Սկսեցին կոշիկներ պատրաստել աջ և ձախ ոտքերի համար, մինչ այդ բոլոր կոշիկները ուղիղ էին։ Սկսեցին ի հայտ գալ տարբեր գույների կոշիկներ: 
Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ կոշիկները զգալի փոփոխությունների ենթարկվեցին։ Նորաձևության մեջ մտան ճտկավոր կոշիկները և կաշվե մարտական ​​սապոգները։ Բանակային կոշիկների նորաձևությունը հասել է նաև մեր ժամանակներ, և դրանք հիմա հաճույքով կրում են ինչպես երիտասարդները, այնպես էլ մեծահասակները։
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular