ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Mercedes-Benz-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 15-ին, ժամը 13:52-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Բ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ տուժածներ չկան։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել և ուղղել ավտոմեքենան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular