ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կհանդիպեմ մեղադրյալ սպաներին եւ չի բացառվում՝ շրջադարձային ինչ–որ բան տեղի կունենա. Նորիկյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դատաքննության ժամանալ լարվածությունը բնական է՝ հաշվի առնելով հանցագործության բնույթը. Ինչ վերաբերումէ  ծնողների դիրքորոշմանը, որ չեն հավատում առաջ քաշված վարկածին եւ առաջադրված մեղադրանքին, դա հայտնի է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց կացարանի հրդեհի գործով տուժողների իրավահաջորդների փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Դատաքննության ժամանակ ովագծվում, պարզ է դառնում, որ տուժողների եւ այս գործի շրջանակներում ողջ մնացած զինծառայողների ցուցմունքներում առկա են բազմաթիվ հակասություններ, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Անգամ նույն անձի նախաքննության եւ դատաքննության ընթացքում տված ցուցմունքներում են առկա հակասություններ:

Ինձ համար անսպասելի էր մեղադրյալների՝ ինձ հետ հանդիպելու պատրաստակամությունը: Տեսնենք, թե ինչ տեղեկություններ են իրենք հաղորդում, որից հետո ես չեմ բացառում, որ կարող է շրջադարձային ինչ-որ բան տեղի ունենալ այս գործընթացում»,-ասաց Նորիկյանը:

 

Նա նկատեց, որ ակնհայտ է, որ տուժող Լեւոն Խառատյանը նախաքննության ընթացքում տվել է այլ ցուցմունքներ, իսկ հիմա բոլորովին այլ ցուցմունքներ է տալիս, որոնք իր կարծիքով էական ու առանցքային են:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular