ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գալուզին. Ռուսաստանը վճռական է շարունակել ակտիվ աշխատանքը «3+3» ձևաչափով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը վճռական է շարունակել ակտիվ աշխատանքը «3+3» ձևաչափով։ Այս մասին Sputnik-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Ձևաչափը ենթադրում է Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսին հայտարարում է, որ չի նախատեսում մասնակցել նախաձեռնությանը։

«Պատմության փաստերը և այսօրվա իրականությունը ցույց են տալիս, որ տարածաշրջանային երկրներից բացի ոչ ոք նրանց փոխարեն ավելի լավ չի որոշի»,- հավելել է նա։ Նրա կարծիքով,  տարածաշրջանային խնդիրները լուծելու դրսից փորձերը լավագույն դեպքում «ոչնչով են ավարտվում», իսկ վատագույն դեպքում վերածվում են լուրջ աղետի, որն  գլոբալ չափում է ունենում։ ՆԱՏՕ-ի  այդօրինակ  միջամտությունը նախկին Հարավսլավիայի իրավիճակին վերածվեց ազգային աղետի այս տարածաշրջանի ժողովուրդների համար։

 

ՆԱՏՕ-ի միջամտությունը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, Իրաքում և Լիբիայում տիրող իրավիճակին ցնցեց ողջ Մերձավոր Արևելքը և հանգեցրեց միջազգային ահաբեկչական խմբավորումների կողմից տարածաշրջանի մի մասի զավթմանը: Այդ խմբավորումների դեմ դեռևս պայքար է տարվում, որում   Ռուսաստանն առաջատար դեր է խաղում։ Գալուզինը տարածաշրջանի խնդիրների լուծման լավագույն եղանակ է համարում տարածաշրջանային ձևաչափերը։ Սա վերաբերում է նաև Հարավային Կովկասին։

Նշելով, որ Վրաստանը դեռևս չի մասնակցում այս հարթակի աշխատանքներին, դիվանագետն ընդգծել է, որ վրացի հարևանների համար դուռը միշտ բաց է,  եթե  պատրաստ լինեն համատեղ  աշխատանքին։

Խմբի առաջին նիստը կայացել է 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում՝ հինգ երկրների ԱԳ փոխնախարարների մակարդակով։ Մեկ այլ նիստ, այս դեպքում հինգ երկրների նախարարների մասնակցությամբ, տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին Իրանում։ Հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում 2024թ.-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular