ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


CNN. Ուկրաինան առանց դաշնակիցների օգնության կարող է պարտվել պատերազմում մինչև ամառ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Առանց դաշնակիցների լրացուցիչ օգնության, Ուկրաինան կարող է մինչև ամառ պարտվել Ռուսաստանի հետ պատերազմում։ Այս մասին հայտնում են CNN-ի հարցախույզին մասնակցած արևմտյան պաշտոնյաներն ու հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները։

«Մեզ հետ հաջողության երաշխիք չկա, բայց առանց մեզ նրանք հաստատ կպարտվեն», - ասել է ԱՄՆ բարձրաստիճան զինվորականը:

Արևմտյան պաշտոնյաները մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ի աջակցության կորուստը կամ հետագա ուշացումը կազդի դաշնակիցների  կողմից օգնության վրա, հայտնում է Unian-ը։

 

Արևմտյան հետախուզական ծառայություններն այժմ հաշվարկում են, թե որքան ժամանակ կարող է Ուկրաինան դիմանալ առանց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի օգնության: Ամերիկացի բարձրաստիճան զինվորականներից մեկը դա համարել է ամիսների հարց, իսկ վատագույն դեպքում՝ զգալի կորուստներ կամ նույնիսկ պարտություն մինչև ամառ:

Հաղորդվում է, որ Ուկրաինայի զինված ուժերն արդեն կրճատել են զինամթերքի օգտագործումը, իսկ ռուսաստանցիները ուկրաինական կողմից մեկ կրակոցին   5-7 պատասխան ունեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular