ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրտս ցավում է. Ուսպենսկայան անդրադարձել է երգիչ Արա Մարտիրոսյանի մահվան լուրին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանցի երգչուհի Լյուբով Ուսպենսկայան իր ինստագրամյան էջում անդրադարձել է երգիչ Արա Մարտիրոսյանի մահվան լուրին։

«Այսօր կյանքից հեռացավ իմ ընկերը՝ զարմանալի երաժիշտ և տաղանդավոր անձնավորություն Արա Մարտիրոսյանը։

Հրաշալի արտիստ, որի հետ բախտ ունեցա երգելու «Եվս մեկ րոպե» դուետը։

Սիրտս ցավում է։ Շատ կուզենայի, որ նա շարունակեր աշխատել և ուրախացնել բոլորին իր հիասքանչ ձայնով։ Դժվար է հավատալ, որ նա այլևս չկա...

Ես միշտ կհիշեմ քե՛զ։ «Եվս մեկ րոպե» թողեցիր իմ սրտում...»,- գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular