ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ նոր մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ դեկտեմբերի 16-իմ, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղատին գյուղում անասնագոմի տանիք է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարական վարչության թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ Սյունիքի մարզային փրկարական վարչության պետի և հրշեջ-փրկարարկան ջոկատի հերթափոխի պետ Անդրեասյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի թիվ 66 տանը կից՝ Արտուշ Վահանյանին պատկանող անասնագոմի տարածքում, որից մոտ 50 քմ տարածքը օգտագործվում է որպես ավտոտնակ։

Մինչ հրշեջների և պարեկների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները, ապա պարեկների մի մասը սահմանազատել են տարածքը, մի մասն էլ հրշեջների և գյուղացիների հետ պայքարել են նախ կրակի տարածման դեմ, ապա՝ մարելու։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Լրացուցիչ դեպքի վայր է ժամանել թիվ 57 ՀՓՋ-ի ջրատարը։

Հրդեհը մեկուսացվել է ժ.04:30-ին, մարվել՝ ժ.07:20-ին: Աբողջությամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը, տանիքում կուտակված մոտ 1200 հակ անասնակեր և անասնագոմում պահեստավորված ցորեն (մոտ 2 տ․), իսկ ավտոտնակում՝ ավտոպահեստամասեր և մեկ եռակցման սարք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular