ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Mercedes-ը բախվել է քարերին և կողաշրջված հայտնվել ձորում. դպրոցի աշակերտներ են տեղափոխվել հիվանդանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 69-ամյա Խոսրով Գ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել ձորում։ Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ 16-ամյա Տիգրան Հ.-ն, 16-ամյա Գառնիկ Ա.-ն, 16-ամյա Անի Պ.-ն, 16-ամյա Արմեն Հ.-ն և 17-ամյա Նարե Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալին բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարկան ջոկատի փրկարարները ու Թալինի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Փրկարարներն ու քաղաքացիները վիրավորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։ Բժիշկները, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բոլոր վիրավոր երեխաները սովորում են Արագածոտնի մարզի գյուղերից մեկի դպրոցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular