ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինն առաջադրվում է ոչ թե որեւէ կուսակցության կողմից, այլ՝ ինքնաառաջադրվում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետության ղեկավարի պաշտոնի համար առաջադրվում է ոչ թե որեւէ կուսակցության կողմից, այլ պետք է ստորագրություններ հավաքի որպես ինքնաառաջադրվող։

«Այսօր կազմկոմիտեի ժողովի ժամանակ կհայտարարվի, որ նա որեւէ կուսակցությունից չի առաջադրվում՝ ո՛չ «Միացյալ Ռուսաստանից», ո՛չ մեր կուսակցությունից։ Նա ստորագրություններ է հավաքելու»,- գործակալությանն ասել է Սերգեյ Միրոնովը Պուտինի առաջադրման նախաձեռնող խմբի ժողովի շրջանակում։

Գործող օրենսդրության համաձայն՝ ինքնաառաջադրվողները պետք է ընտրություններին մասնակցելու համար իրենց օգտին հավաքեն 300 հազար ստորագրություն։ Այդ ընթացակարգից ազատված են հինգ կուսակցությունների թեկնածուները, որոնք խմբակցություններ ունեն Պետդումայում։ Արտախորհրդարանական կուսակցությունների թեկնածուները պետք է ԿԸՀ ներկայացնեն 100 հազար ստորագրություն։

Մոսկվայի «Զարյադիե» համերգասրահում տեղի է ունենում նրա առաջադրման գծով ընտրողների խմբի ժողովը։ Նախագահական ընտրությունների քվեարկությունը ընթանալու է երեք օր՝ 2024թ. մարտի 15-ից 17-ը։

Առաջադրվելու են նաեւ Դոնեցկի նախկին պաշտպանության նախարար Իգոր Ստրելկովը եւ Դոլգոպրուդնիի «Աջ ուժերի միության» պատգամավոր Բորիս Նադեժդինը։ «Յաբլոկո» կուսակցության դաշնային քաղաքական կոմիտեի նախագահ Գրիգորի Յավլինսկին նման հնարավորությունը կքննարկի այն դեպքում, եթե իր աջակցության համար հավաքվի 10 մլն ստորագրություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular