ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թշնամու հսկողության տակ հայտնված «Տողի մելիքական ապարանք» արգելոցի ճակատագիրն անհայտ է մնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անհայտ է մնում թշնամու հսկողության տակ հայտնված «Տողի մելիքական ապարանք» արգելոցի ճակատագիրը։ Հայտնել է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» կազմակերպությունը։ 

Արգելոց-թանգարանը Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղում է։ Այն բացվել է 2013 թվականին և գործում էր Մելիք Եգանի ընդունարանի շենքում։

Այս շենքը պեղումներից հետո վերականգնվել և կահավորվել է թանգարանային ցուցադրության համար։ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո թանգարանն իր հավաքածուով հանդերձ օկուպացվել է Արդբեջանի կողմից:

Հավաքածուն Թանգարանի հավաքածուն ներկայացնում էր հուշարձանի տարածքում 2011-2013 թվականների պեղումներից հայտնաբերված 17-19-րդ դարերով թվագրվող ջնարակապատ անոթներ, մետաղական տարբեր առարկաներ և մեծամասամբ բաղկացած էր Տող գյուղի և շրջակայքի պատմությունը ներկայացնող ցուցանմուշներով։ Ցուցադրության մեջ առանձնակի կարևորություն ուներ Տողի Սբ. Հովհաննես եկեղեցուն պատկանող խաչվառը։ Միջնադարյան եկեղեցին խորհրդային տարիներին վերածվել էր մշակույթի տան։ Անկախացումից հետո մշակույթի տան փայտե տախտակամածը հեռացնելուց հետո, ի թիվս այլ կարևոր գտածոների, հայտնաբերվել էր նաև այս խաչվառը։

Կարևոր նշանակություն ուներ 2017 թվականի պեղումներից հայտնաբերված արծաթե դրամական գանձը, որի դրամների որոշ մասը ցուցադրվում էր այս թանգարանում։ Ամբողջ գանձը ներառել է 170 արծաթե աբբասիներ՝ թողարկված տեղական մի շարք խանությունների, ինչպես նաև իրանական Զենդերի հարստության կողմից: Դրամները ներկայացված են մի քանի դրամահատարաններով՝ Գանձակ, Շամախի, Նախճավան, Թավրիզ և Ռեշտ: Գանձում եղած ամենավաղ դրամը թողարկվել է սեֆյան նախավերջին շահ Թահմասպ II-ի (1722-1732 թթ.) օրոք Ռեշտ քաղաքում հիջրի 1139 թվական (1726-7), ամենաերիտասարդ դրամները թվագրվում են 1188 թվականով (1774-5) և ներկայացնում են Գանձակ և Շամախի քաղաքների դրամահատարանները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular