Կատարը հայտարարել է Գազայի հատվածում նոր հրադադարի հասնելու դիվանագիտական ջանքերը շարունակելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿատարի արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարությունում հաստատել է, որ Գազայում նոր հրադադարի հասնելու դիվանագիտական ջանքերը շարունակվում են, տեղեկացրել է Al Jazeera-ն։
«Կատարը հաստատել է շարունակվող դիվանագիտական ջանքերի մասին եւ հուսով է, որ ձեռք կբերվի համապարփակ եւ կայուն համաձայնագիր, որը վերջ կդնի պատերազմին եւ արյունահեղությանը...»,- նշվել է նախարարության հայտարարությունում։
Յոթնօրյա հրադադարը Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ, որը կնքվել էր Կատարրի միջնորդությամբ, չի հաջողվել երկարացնել դեկտեմբերի 1-ին։