ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանին և Հայաստանին առաջարկվել է միանալ Մեծ Ռուսաստանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Politnavigator.net-ը գրում է, որ Անդրկովկասում կայուն խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե ներկայումս պատերազմող Ադրբեջանն ու Հայաստանն ինչպես 30 տարի առաջ դարձյալ դառնան «Մեծ Ռուսաստանի» մաս։ Այդ մասին Telegram-ի իր ալիքում գրում է Դոնեցկի Հանրապետության կենտրոնական գործադիր կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Մուրատովը։

Ըստ Մուրատովի, Արևմուտքին ձեռնտու է անընդհատ պատերազմի կրակ վառել ռուսական սահմանների մոտ և դրանով իսկ թուլացնել Ռուսաստանը։ «Անկայունությունն Անդրկովկասում շատ ձեռնտու է Արևմուտքին։ Նախ, հակամարտությունն իրականում տեղի է ունենում ռուսական սահմանների մոտ, ինչն, իհարկե, ինքնանպատակ է «դեմոկրատական» ուժերի համար։ Երկրորդ հերթին դա զբաղեցնում է Թուրքիայի առաջնորդ Էրդողանին, ով աջակցում է Արևմտյան Եվրոպայում ապրող մուսուլմաններին և սողոսկում է եվրոպական «քաղաքական խոհանոց»։ Ուստի մեծ է հավանականությունը, որ հինգ տարի հետո Ղարաբաղի հողում կրկին համազարկեր կհնչեն։ Անդրկովկասում տևական խաղաղություն հնարավոր է միայն մեկ դեպքում, եթե այն մտնի Ռուսաստանի Դաշնության կազմ։ Ի վերջո, եթե Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը վերադառնան իրենց տուն՝ Ռուսաստան, նրանք այլևս տարածքներ բաժանելու կարիք չեն ունենա, դրանք կլինեն նրանց ընդհանուր հողերը։ Հետևաբար, ղարաբաղյան հակամարտության ավարտի հաջորդ և վերջին փուլը ես տեսնում եմ Մեծ Ռուսաստանին միանալու հանրաքվե անցկացնելով։ Հայ և ադրբեջանցի ժողովուրդներին անհրաժեշտ է հիմք ընդունել Ղրիմի օրինակը, որը, փաստորեն, երկար տարիներ ոչնչացվել է Ուկրաինայի իշխանությունների կողմից։ Բայց ղրիմցիներն իրենց ձեռքն առան իրենց ապագայի պատասխանատվությունը և 2014 թվականի մարտի 16-ին միաձայն քվեարկեցին իրենց պատմական հայրենիք վերադառնալու օգտին: Ռուսաստանը միավորվում է, Ռուսաստանը հաշտեցնում է, և քանի դեռ ռուսական եռագույնը չի ծածանվի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի տարածքների վրա, որը վախեցնում է ռազմատենչ չար ոգիներին, խաղաղությունն այդ տարածքում կշարունակի մնալ ուտոպիա»,- գրել է Մուրատովը։

Նրա կարծիքով, պատերազմը Լեռնային Ղարաբաղում հնարավոր դարձավ շնորհիվ Հայաստանի արևմտամետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ով իշխանության եկավ հեղաշրջման արդյունքում, թուլացրեց հայկական բանակը և Ադրբեջանին առիթ տվեց ներխուժելու չճանաչված հանրապետության ու իր երկրի տարածք։ «Սա վառ օրինակ է, թե ինչ է կատարվում փոքր ու թույլ պետությունների հետ «գունավոր» հեղափոխությունների և արևմտամետ իշխանության հաստատման արդյունքում։ Անվերջ պատերազմների ու հակասությունների վերջը հնարավոր է միայն Ռուսաստանի ղեկավարությամբ հետխորհրդային տարածքի բոլոր երկրների միավորումից հետո։ Ի վերջո, պատմությունն ապացուցել է, որ Մեծ Ռուսաստանը մեծ ուժ է, որը կպաշտպանի, կմիավորի և կջնջի հակասությունները, որոնք հաղթաթուղթ են արևմտյան «գործընկերների» ձեռքում, որոնք անվերջ պատերազմներ են սկսում օտար տարածքներում»,- նշում է հասարակական ակտիվիստը։ Նա վստահ է, որ «Մեծ Ռուսաստանը» կարող է միավորվել միայն նոր գաղափարախոսության և ամբողջական տնտեսական քաղաքականության ստեղծման հիման վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular