ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետը միլիարդատեր է. ի՞նչ դրամական միջոցներ ու գույք նա ունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը ստանձնեց նախորդ տարվա սեպտեմբերի 13-ին:

Պաշտոնը ստանձնելու պահին նա հայտարարագրել էր. 4 հատ բնակարան՝ բազմաբնակարանային շենքում, այգետնակ, LEXUS LX 470 մեքենա, TOYOTA LAND CRUISER 100 4.5 մեքենա, 50 միլիոն դրամ արժողությամբ բաժնեմաս, 3 հատ ձեռքի ժամացույց, 3,7 միլիոն դոլար, 850 հազար եվրո, 120 միլիոն դրամ, 55 միլիոն ռուսական ռուբլի:

Վարչապետն ու նրան փոխկապակցված անձիք ներկայացրել են նաև 2016 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը: Այսպես,  2016-ի սկզբին վարչապետի դրամական միջոցները եղել են 120 միլիոն դրամ, 3,4 միլիոն դոլար, 35 միլիոն ռուբլի և 720 հազար եվրո:

Իսկ տարեվերջին՝ 114,7 միլիոն դրամ, 3,7 միլիոն դոլար, 55 միլիոն ռուբլի և 850 հազար եվրո: Այս տարվա ընթացքում Կարեն Կարապետյանն ունեցել է եկամուտ՝ 70 միլին 850 հազար ռուսական ռուբլի և 36 միլիոն դրամ՝ որպես աշխատանքի դիմաց ստացված վարձատրություն: 2016-ի ընթացքում Կարեն Կարապետյանը անշարժ գույքի կամ այլ գույքի գործարքներ չի կատարել:

Վարչապետի կինը՝ Աստղիկ Կարապետյանը, 2016-ի սկզբին ունեցել է 7,3 միլիոն դրամ, 2,4 միլոն դոլար, 1 միլիոն եվրո և 23,75 միլիոն ռուբլի:

Տարեվերջին նրա դրամական միջոցները կազմել են՝ 6,13 միլիոն դրամ, 2,13 միլիոն դոլար, 1 միլիոն եվրո և 21,4 միլիոն ռուբլի: Այս տարվա ընթացքում եկամուտ չի ունեցել, ըստ հայտարարագրի:

Վարչապետի որդու՝ Գոռ Կարապետյանի տարեկան հայտարարագրում նշումներ չկան: Ենթադրվում է, որ նա չունի ոչ եկամուտներ, ոչ գույք: 
 

Նյութի աղբյուրն` այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular