ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 19 հազար մարդ է սպանվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գազայի հատվածում ռազմական գործողությունների մեկնարկից եւ Հորդանան գետի արեւմտյան ափին զինված բախումներից ի վեր զոհվել է 19088 մարդ։ Այս մասին ասվում է Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարության մեջ, որը շաբաթ օրը՝ դեկտեմբերի 16-ին։

Նախարարությունն իր զեկույցում ընդգծել է, որ Իսրայելի հետ հակամարտության հետեւանքով Գազայի հատվածում զոհվածների մոտ 70%-ը կանայք ու երեխաներ են։ Նշվում է նաև, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր տուժել է մոտավորապես 54450 մարդ։

Գազայում 36 հիվանդանոցներից միայն 11-ն է այժմ մասամբ գործում, ասվում է զեկույցում։ Նշվում է, որ հյուսիսում գործում է միայն մեկ բուժհաստատություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular