ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 17 դեկտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Սեքս-աշխատողների դաժան վերաբերմունքից և բռնարարքներից պաշտպանության միջազգային օր, Բելոռուս՝ Բելոռուսական կինոյի օր, Բութան՝ Բութանի ազգային օր, Կուբա՝ Սուրբ Լազարի օր, Ռուսաստան՝ Ստրատեգիական նշանակության հրթիռային զորքերի օր, Ուկրաինա՝ Ուկրաինայի պետական գործադիր ծառայության աշխատողների օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1919-հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում մուսուլմանական ամբոխը, որի մեջ էին նաև Զանգեզուրից փախածները հարձակվել են հայկական Ներքին Ակուլիս գյուղի վրա և սկսել սպանել հանդիպածներին, որով իսկ ստիպել են, որ կենդանի մնացածները փախչեն Վերին Ակուլիս:
1922– ծնվել է թատրոնի և կինոյի դերասանուհի Մելինե Համամջյանը:
1926 – ԽՍՀՄ-ում առաջին անգամ անց է կացվել մարդահամար:
1920- ՀԽՍՀ Հեղկոմի հրամանով Հայաստանի բոլոր մշակութային-կրթական հիմնարկները պետականացվել են։
1929- պետականացվել է Էջմիածնի Մատենադարանը։
1974– վախճանվել է քանդակագործուհի Այծեմնիկ Ուրարտուն:
1991-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ռումինիայի հետ:
2001-Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարումը փոխանցվել է արգենտինական «Aeropuertos Argentina» ընկերությանը:
2004- ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Հոլիվուդ քաղաքում տեղի ունեցած մարտում հայազգի մարզիկ Վիք Դարչինյանը 11-րդ ռաունդում տեխնիկական նոքաութի է ենթարկել Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF) թեթև քաշայինների գործող չեմպիոն Այրեն Պաչեկոին:
2010-Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վազգեն Խաչիկյանը ազատվել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից։
- Երևանի ավագանին մայրաքաղաքի քաղաքապետ է ընտրել «ՀայՌուսգազարդ»-ի տնօրեն Կարեն Կարապետյանին:
2013- Բաքվում Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի և British Petroleum ընկերության միջև ստորագրվել է «Շահ Դենիզ» գազային հանքավայրի շահագործման երկրորդ փուլի համաձայնագիրը:
2015-հայ-ադրբեջանական շփման գծում գիշերը ադրբեջանցիների կողմից ձեռնարկվել է անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ, ստացել է հակահարված և արդյունքում ծանր կորուստներ կրել:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1273– վախճանվել է պարսիկ նշանավոր բանաստեղծ, իրավաբան, սուֆի և աստվածաբան Ջալալադդին Ռումին:
1525 —վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Ջովանի Պերլուջի Պալեստրինը:
1637– Ճապոնիայի Սիմաբար քաղաքում տեղի է ունեցել գյուղացիական՝ հիմնականում հավատով քրիստոնյաների, ապստամբություն կառավարիչ Սյոգուն Տոկուգավայի դեմ:
1770 – ծնվել գերմանացի կոմպոզիտոր է Լուդվիգ վան Բեթհովենը:
1778 - ծնվել է անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս Հեմֆրի Դևին:
1797 —ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, ինքնաինդուկցիայի երևույթի հայտնագործող Ջոզեֆ Հենրին:
1837 —Սանկ-Պետերբուգի Ձմեռային պալատում խոշոր հրդեհ է բռնկվել:
1857 —վախճանվել է անգլիացի ծովագնաց Ֆրենսիս Բոֆարտը, որը մշակել է քամու ուժգնության որոշման 12բալանոց սանդղակը:
1887 - ծնվել է չեխ նկարիչ և գրող Յոզեֆ Լադան:
1903– Ռայթ եղբայրները իրենց պատրաստած թռչող սարքով առաջին անգամ օդ են բարձրացել:
1907– վախճանվել է անգլիացի ճանաչված ֆիզիկոս Թոմսոն Վիլյամ Կելվինը:
1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Սիրտ ծոցում տեղի է ունեցել առաջին ծովամարտը Ֆիլիպ Վիանի գլխավորած անգլիական և Անժելո Նիկանոյի ղեկավարած իտալական նավատորմերի միջև:
1973 —ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել Հռոմի օդանավակայանում, որի արդյունքում ահաբեկիչները ոչնչացրել են Boeing 707 օդանավը, ապա գրավելով գերմանական Boeing 737 ինքնաթիռը թռել Քուվեյթ, որտեղ էլ բաց են թողել պատանդներին: Ընդհանուր զոհվել է 34 անձ:
1989– FOX հեռուստաընկերության կողմից առաջին անգամ ցուցադրվել է «Սիմփսոններ» մուլտֆիլմը:
1993 —կազմավորվել է Major League Soccer-ը (MLS) , որը ԱՄՆ-ի և Կանադայի ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնի պրոֆեսիանալ ֆուտբոլային լիգան է:
1998– ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Իրաքում սկսել են «Աղվեսն անապատում» ռազմական գործողությունը:
1999– Կարիբյան ծովի ափին տեղի է ունեցել ջրհեղեղ, որի հետևանքով Վենեսուելայի Վարգաս նահանգում զոհվել է 10 000-ից մինչև 30 000 մարդ:
2011 —վախճանվել է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական հանրապետության (Հյուսիսային Կորեա) ղեկավար Կիմ Չեն Իրը:
Կ.Խաչիկյան