ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք հնարավոր է, որ Թուրքիային դուրս քշեն ՆԱՏՕ-ից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ Թուրքիան նոր պայմաններ է առաջադրել ՆԱՏՕ-ին անդեամակցելու Շվեդիայի դիմումը հաստատելու համար։ Դրանք բարձրաձայնել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի համախոհներից մեկը՝ խորհրդարանական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելին։ Քաղաքական գործիչն ասել է, որ ինքը կհամաձայնի, որ Շվեդիան միանա դաշինքին, եթե Պաղեստինի և Իսրայելի միջև խաղաղություն հաստատվի, Պաղեստինի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչվի 1967 թվականի սահմաններում Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, Իսրայելը փոխհատուցում վճարի Գազայում հանցագործությունների համար և Բենիամին Նեթանյահուն կանգնի Հաագայի դատարանի առաջ:

Թուրք քաղաքական գործչի հայտարարությունները մեկնաբանել է «Ռուսաստանը Եվրոպա չէ» Telegram ալիքը։

«Էրդողանը շարունակում է խաղալ Արևմուտքի հետ: Նա մի կողմից համաձայնել է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, բայց միևնույն ժամանակ իրականում սաբոտաժ է անում դա, քանի որ երկրի խորհրդարանը (որում գերակշռում է Էրդողանի կոալիցիան) դեռևս չի կարողանում վավերացնել այն։

Կարծես թե Թուրքիան չի վախենում մարտահրավեր նետել բոլորին, այդ թվում ԱՄՆ-ին։ Այսպես, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) խոսնակ, ազգայնական Նուման Քուրթուլմուշն ասել է. «Գազայի վերաբերյալ բանաձևի վրա վետո դնելու որոշումը ԱՄՆ-ին դարձնում է մեղսակից Պաղեստինում յուրաքանչյուր երեխայի, յուրաքանչյուր կնոջ սպանությանը»։ Էրդողանը նույնպես անմասն չի մնացել. «Իսլամի հանդեպ թշնամանքը թունավոր բաղեղի պես պարուրել է Արևմուտքին»։ Այնուհետև նա քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այն անվանելով «Իսրայելի պաշտպանության խորհուրդ»: Սակայն այս ամբողջ հռետորաբանությունը պարզապես «ծիսական պարեր» են առաջընթաց ապրող տնտեսական դժվարությունների ֆոնին բնակչության աչքում վարկանիշը բարձրացնելու համար։ Թվում է, թե Էրդողանի կարգախոսն է՝ «պետք է ոչ թե լինել այդպիսին, այլ երևալ այդպիսին»։

Մի շարք փորձագետներ իրադարձությունների զարգացման համար կանխատեսում են հետևյալ սցենարը. «Արդյունքում Թուրքիան կհեռացվի ՆԱՏՕ-ից, այնտեղ քաղաքացիական պատերազմ կսկսվի, որի արդյունքում Քրդստանը կհայտնվի աշխարհի քարտեզի վրա, և Հայաստանը կշահի ստանալով ելք դեպի ծով Տրապիզոնի մարզով»։ Նման սցենարը մեզ շատ անհավանական ​​է թվում, քանի որ թուրքերին ավելի շուտ կարող են  սպառնալ ՆԱՏՕ-ից հեռացնել, քան կփորձեն դա անել: Բայց սպառնալիքն ինքնին ևս ցանկալի ազդեցություն կունենա Էրդողանի վրա։

Արևմուտքի համար անիմաստ է բացառել Թուրքիային, այդ թվում ռուս-թուրքական հերթական պատերազմ հրահրելու համատեքստում։ Թուրքիան այսօր վստահորեն է գործում, քանի որ զգում է, որ Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն կանգնած են իր թիկունքին: Բայց դաշինքից դուրս մնալուց հետո (որով Արևմուտքը կցուցաբերի իր կատարյալ անտարբերությունը Անկարայի ծրագրերի նկատմամբ), դժվար թե նա կարողանա շարունակել իր արկածախնդիր արտաքին քաղաքականությունը, հատկապես պանթուրքիզմի և նեոօսմանիզմի առումով, և կդառնա խոնարհ ինչպես դա եղել է 20-րդ դարի 20-50-ականներին։ ՆԱՏՕ-ից դուրս մնալու դեպքում նրան նաև հասանելի չեն լինի Արևմտյան ռազմական տեխնոլոգիաները։ Բայց եթե նույնիսկ Արևմուտքը զենքով ողողի թուրքերին Ռուսաստանի հետ պատերազմ հրահրելու համար, դա չի բխում Անկարայի շահերից։ Այստեղ ահռելի տարբերություն կա Ուկրաինայի հետ համեմատած, Ուկրաինան ողողել են զենքով խոստանալով ՆԱՏՕ-ի անդամություն և ուղղակի օգնություն Արևմուտքից, մինչդեռ Թուրքիային զենք կտան, բայց ակնհայտորեն բացառելով այլ օգնությունը։ Թուրքիայի ղեկավարությունը չի համարձակվի Ռուսաստանի հետ պատերազմել:

Միևնույն ժամանակ, Թուրքիան պետք է ՆԱՏՕ-ին։ Իհարկե, ԱՄՆ-ը չի հանդուրժի թուրքական ապստամբությունը սկանդինավների անդամակցության հարցում: Էրդողանը դա շատ լավ հասկանում է, այդ իսկ պատճառով համաձայնել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը (վերջինս, սակայն, պետք է հաստատվի Թուրքիայի խորհրդարանի կողմից, բայց ի վերջո դա կլինի, վաղ թե ուշ): Բանն այն է, որ Թուրքիայի ռազմական հնարավորությունները և ,ամենակարևորը, նրա բարենպաստ աշխարհագրական դիրքը Ռուսաստանի նկատմամբ, այդ երկիրը բացարձակապես անպետք չեն դարձնում դաշինքի համար։ Իհարկե, Թուրքիային ՆԱՏՕ-ն ավելի շատ է պետք, քան ՆԱՏՕ-ին Թուրքիային, բայց, ի վերջո, Թուրքիայի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը փոխշահավետ է։ Փաստացի Թուրքիան մտադիր չէ խզել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, և դրա մասին են վկայում Ուկրաինային թուրքական զենքի մատակարարումները և Հունաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Թուրքիայի կրտսեր գործընկեր Ադրբեջանի որոշիչ դերը բնական գազի Եվրոպա մատակարարումների դիվերսիֆիկացման գործում: Թուրքիայի ՆԱՏՕ-ից դուրս գալը Ռուսաստանի համար անշուշտ շահավետ սցենար է, բայց, ցավոք, գործնականում անիրագործելի։ Մեզ անհրաժեշտ է ամեն կերպ ամրապնդել կապերը Իրանի հետ նախապատրաստվելով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ առճակատման:  Այլ բան, ըստ երևույթին, դժվար թե պետք է սպասել»: 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular